HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաշխվել են ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ  իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 30-ին հանրապետության 13 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 5-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 4-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 1-ական,

«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական: 

Արտահերթ նիստում կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նաև Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Քաղաքացի Հովհաննես Պապոյանը 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում ընդունել է որոշում` քաղաքացի Հովհաննես Պապոյանի 18.08.2012թ. դիմումով վարչական վարույթը կարճել, քանի որ Հովհաննես Պապոյանի կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմումը, և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած: 

ԿԸՀ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter