Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու հետագա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են երկկողմ փոխայցերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն խորհրդարանական երկխոսության ակտիվացմանն ու առկա կապերի ամրապնդմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու դրա հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել