HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը Հակակոռուպցիոն կոմիտեում վատացել է, հրավիրվել էր շտապօգնություն։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում և հետագա հետազոտության նպատակով տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել։

Հիշեցնենք Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանն այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իսկ այդ ընթացքում Քոչարյաններին պատկանող մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Կապարակնքվում են առևտրային ընկերությունները, օրինակ՝ «Տոյոտա» ավտոմեքենաների վաճառքի սրահը, «Օրանժ» ֆիթնեսը և այլն։

Իրավապահները խուզարկել են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։

Երեկ՝ 2026թ. օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը լարված է անցել։ 

Լևոն Քոչարյանն իր խոսքում ասաց, որ ժողովուրդն ընդդիմադիրներին հարցնում է, թե «այդ պիղծը, դավաճանը ինչու է մինչև հիմա մնում» (նկատի ունենալով՝ Ն.Փաշինյանին,-հեղ.), ինչից հետո Նիկոլ Փաշինյանը բարկացավ։

«Դուք ինչի՞ եք միլիոնատեր, ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն ա, գնում ես հարավ, ձերն ա, գնում ես արևմուտք, ձերն ա, գնում ես արևելք… լավ ինչի հաշվին եք միլիոնատեր։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, դրա բացատրությունը դուք կարա՞ք տաք։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն 8 տարի վարչապետ եմ, դուք ինչի՞ եք միլիոնատեր, ես միլիոնատեր չեմ»,- դիմելով Լևոն Քոչարյանին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ՝ այդ հարստությունը ժառանգաբար չի փոխանցվելու և հատիկ-հատիկ վերադարձվելու է պետությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter