HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կորպուս Գաստրոբարի» «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» ուտեստի արտադրության կասեցումը վերացվել է

«Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») արտադրվող «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են և այն համապատասխանեցվել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Հիմք ընդունելով վերոնշյալը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացվել է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter