HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն օգոստոսի 25-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունները, խոսել համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժի առկայության մասին։

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Ալեքսանդր Վիննիկովը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանում հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության խորացումից՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելությունում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter