HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հարություն Հարությունյանին։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի՝ օգոստոսի 26-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ` քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր:

56 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Հարություն Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter