HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մուշ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Գոռմուշ» ՍՊ ընկերության պատկանող «Մուշ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ն։

«Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter