HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մեկնել է Փարիզ, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում: Նա վաղուց էր որոշել, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունների օրերին պետք է դուրս գա երկրից, որպեսզի «սատանաները մի բան չբարդեն գլխին»:

Ղուկասյանը մտավախություն ուներ, որ որդու հետախուզումը կարող էր «շուռ գալ» իր դեմ: Դրա համար էլ քաղաքապետի կարգավիճակով վերջին անգամ գնացել է երազների քաղաք Փարիզ:

Այնուամենայնիվ, փորձեցինք Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանից պարզել, թե որն է քաղաքապետի` Ֆրանսիա մեկնելու պատճառը: Նա, չհերքելով տեղեկությունը, ասաց. «Ես այդ մասին ոչ մի մեկնաբանություն էլ չեմ անելու»:

Մեզ մնում է միայն հուսալ, որ Փարիզը հրաձգարան չի դառնա Ղուկասյանների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter