HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը

Օգոստոսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։

«Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։

Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter