HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հանուն մամուլի

ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է եկող շաբաթ շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

Կոնգրեսի խմբակցությունն առաջարկելու է նվազեցնել վիրավորանքի եւ զրպարտանքի դիմաց օրենքով նախատեսված փոխհատուցման առավելագույն չափերը, որպեսզի այդ դրույթը կիրառվի իր նշանակության համար` անձանց հնարավորություն տա պաշտպանվել զրպարտանքից եւ վիրավորանքից եւ ոչ թե լրագրողներին ու լրատվամիջոցներին լռեցնելու գործիք լինի, ինչպես որ այժմ է:

Փոխհատուցման չափերի նվազեցման դեպքում այլեւս անիմաստ կլինի դատարաններում լրատվամիջոցների դեմ գործեր սարքելը, քանի որ լրատվամիջոցի գործունեությունը կասկածի տակ չդնող վճիռներն այլեւս իրենց իմաստը կկորցնեն:

Նախագծով առաջարկվում է նշված օրենքում ավելացնել մի դրույթ, որը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս աղբյուրը գաղտնի պահելով՝ նյութ հրապարակել եւ տեղեկատվության աղբյուրը բացահայտել միայն դատական վեճի դեպքում ու ազատվել պատասխանատվությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter