HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ թիվ 52 ավտոբուսում. ուղեւորներն անվտանգ տարհանվել են

Այսօր՝ 8:30-ի սահմաններում Երեւանի Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմաատ համակարգը։

Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ, ուղեւորները տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։ 

«Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։ Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Լուսանկարը՝ ՆԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter