HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ օգոստոսի 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Մայրաքաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան հնարավոր է, 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter