«Հրապարակ». ասպարեզում միայն ՀՀԿ-ական թեկնածուն է
Երեկ «Հրապարակին» զանգահարեցին Սեւանից եւ Աշտարակից ու տագնապած ասացին, որ նախընտրական վիճակը շիկանում է: Սեւանում բոլոր հինգ թեկնածուները ճնշումների տակ ինքնաբացարկներ են հայտնել, եւ ասպարեզում մնացել է միայն ՀՀԿ-ական թեկնածուն՝ Ռուդիկ Ղուկասյանը:
Նա Գեղարքունիքի նախկին մարզպետն է եղել, եւ, զանգողների ասելով, նրանից ոչ մի լավ բան չեն տեսել: Սեւանցիներն ասում էին, որ որոշել են գնալ ընտրությունների եւ միայն ավագանի ընտրել, իսկ Ղուկասյանին բոյկոտել:
Աշտարակից զանգահարած քաղաքացին ասում էր. «Տեղի է ունեցել քաղաքական առեւտուր՝ Աշտարակ եկած ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մարզպետի հետ համաձայնության է եկել, որ իրենք ձայն են տալու ՀՀԿ թեկնածուին՝ Արմեն Անտոնյանին, իսկ դրա դիմաց ստանալու են փոխմարզպետի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել