HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Գործադիրի որոշմամբ Հայաստանը Լեհաստանում հավատարմագրված ռազմական կցորդ կունենա, ով կիրականացնի երկու պետությունների պաշտպանության և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունից։

Ակնկալվող արդյունքը՝ միջազգային ռազմական համագործակցության շրջանակում փոխշահավետ և բովանդակային փոխգործակցության ապահովումն է, երկկողմ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը՝ որպես կարևոր բաղադրիչ պետության անվտանգային ճարտարապետության մեջ:

Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Լեհաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի պաշտպանության ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ինչպես նաև պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար և անհրաժեշտ է գտնում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ պաշտպանական և ռազմատեխնիկական բազմոլորտ համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ընդլայնումը՝ պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման և փոխշահավետ գործակցության խորացման, ինչպես նաև Հայաստանի համար արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման համատեքստում:

Լեհաստանի հետ պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը առավելապես միտված է Հայաստանի պաշտպանական կարողությունների ընդլայնմանը և զարգացմանը, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների շարունակական ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրագործումը, այդ թվում՝ ռազմական սպառնալիքները պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով:

Լուսանկարում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter