«Հայկական ժամանակ». քվոտավորված բիզնեսս հայկական
Այն, ինչ կատարվում է Երեւանի երթուղային ցանցում, լավագույնս ցույց է տալիս, թե ինչ ասել է քվոտավորված բիզնես, որտեղ ոչ մրցակցություն կա, ոչ որակ, ոչ զարգացման հեռանկար: Նոր ցանցի հաստատումից հետո, ընդհանուր առմամբ, 76 միկրոավտոբուսային երթուղիներից 56-ում արդեն իսկ «մրցույթ» է անցկացվել, եւ 46-ում «հաղթել» են այն նույն ընկերությունները, որոնք մինչ այդ սպասարկում էին այդ երթուղիները, ընդ որում` նրանցից եւ ոչ մեկը մրցակից չի ունեցել:
10 երթուղիներում նույնպես մասնակցել են միայն նախկին սպասարկողները, բայց չեն հաղթել ու շարունակելու են սպասարկել`մինչեւ հենց իրենք էլ հաղթող հռչակվեն:
Մտածել, թե երթուղային գիծը եկամտաբեր չէ, այդ պատճառով ուրիշները չեն մասնակցում, միամտություն է: Ընդամենը հիշենք, թե ինչպես էին իրար ժամանակին «մորթում» նույն գծին հավակնողները: Նաեւ ընդամենը հիշեցնենք, որ երթուղային գծերի մեծ մասը վերահսկում են կամ օլիգարխները, կամ պաշտոնյաները:
Եթե մի բիզնեսում եկամուտ չլիներ, «մարշրուտնու գիծը» այդքան երանելի բիզնես չէր դառնա: Պարզապես բոլոր գծատերերն արդեն որոշված են վերեւից սահմանված քվոտայով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել