HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։

«Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի դերը Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների համակարգման և ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համահունչ ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպմանը քննարկվել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում ընթացիկ համագործակցությունն ու հետագա անելիքները։

Կողմերը կարևորել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով երկկողմ սերտ համագործակցության փաստը»,- ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ gov.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter