HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մոլդովայի Հանրապետության բարեկամ ժողովրդին Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Մեծապես կարևորում ենք ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Հավատացած եմ նաև, որ Եվրոպական միության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լուսանկարում՝ Փաշինյանը եւ Մայա Սանդուն Երեւանում, ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողություն/04.05.2026

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter