Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. 3 անձ ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
«Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալել են գավառցու երկու ազգականներին։
Ավտոմեքենայի հետևի նստարանին հայտնաբերվել են պարկերով 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։
Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել