HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր բանտերը լի են քավության նոխազներով»

Հոդվածս բոլորովին այլ կերպ պիտի սկսեի, պիտի գրեի իմ գործի Չվերաբացման մասին: Բայց առաջնահերթությունն այսօր այլ է: Սաֆարովի հայրենիք վերադարձը ցնցեց մեզ բոլորիս վերևից ներքև կամ հակառակը` ինչպես կուզեք: Հիմա բոլորն են մտածում, գրում ու խոսում այդ մասին: Ու հարցը բոլորովին համեմատության մեջ չէ, չեմ էլ ցանկանում եզրեր գտնել: Իրականացվեց ոչ թե Արդարադատություն, այլ քաղաքականություն:

Սա հնչած տեսակետներից մեկն է, համամիտ եմ: Կուզեի մերոնք էլ մեկ-մեկ գոնե քաղաքականություն իրականացնեին, երբ  խոսքն իրենց քաղաքացուն է վերաբերում: Մեր բանտերը լի են քավության նոխազներով, չափազանցված ու սխալ պատիժ կրողներով, զինվորներով, ազատամարտիկներով:

Ուզում եմ Ձեզ պատմել Սողոմոն Քոչարյանի մասին, ով որպես հետախույզ մասնակցել է Շուռնուխի մարտերին, երկու անգամ վիրավորվել ռազմի դաշտում, նորից վերադարձել ու կռվել ադրբեջանցիների դեմ: 1995 թ-ին մեղադրվել է Իրանի քաղաքացի Միրզաբեկ անունով ազգությամբ ադրբեջանցու սպանության մեջ: Դատապարտվել է մահապատժի /այժմ ցմահ ազատազրկում/:

Փորձում եմ լակոնիկ ու սթափ գրել, բայց այս չոր տվյալների տողատակում մարդկային իրական ողբերգություն է: Համոզված եմ` նրան մահապատժի են դատապարտել զուտ Իրանին սիրաշահելու նպատակով: Դե՛, պատկերացրեք` 95 թիվ, Իրանից ստացվող մարդասիրական օգնություն... Այնինչ Իրանի քաղաքացու քողի տակ ծպտված ադրբեջանցին Երևան-Մեղրի ավտաճանապարհի վրա շարունակում էր պատերազմը մեր` հայերիս հետ:

Արդեն 18-րդ տարի է` Սողոմոնը անազատության մեջ է, ունի դուստր, ով արդեն 18 տարեկան է: Սողոմոնի հետ կատարվածի մասին իմ գրքում էլ եմ գրել: Գիտեք նաև, որ երկու անգամ բանտերից փախել ենք միասին, փախչում էի նրա հետ, որովհետև, զգում էի` էությամբ հանցագործ չէ: Նա էլ իմ պես չի ընդունել ու չի ընդունում իրեն վերագրված արարքը:

Մենք դուրս ենք գալիս Ողջերի աշխարհ, որպես ակցիաներ` դրսում չկատարելով որևէ զանցանք, փախչում ենք, որ մեր ձայնը լսելի դառնա, ու համակարգը անդրադառնա այս գործերին: Սակայն... Քար անտարբերություն: Միթե հուգարաադրբեջանական ապտակը բավական չէ, որ այս քար անտարբերությունը գոնե հիմա տեղի տա:

Անտարբերությունն է բոլոր չարիքների ծնողը

Սրանում ես հանոզված եմ, ինչպես գիտեմ` մենք ապրում ենք կլոր գնդի վրա, որ Երկիր է կոչվում: Ու հենց անմարդկային-մարդկային անտարբերությունն էլ տեր ու տիրական է դարձել մեր կյանքում: Վերջերս լրատվամիջոցներից տեղեկացա, որ Ռամադանի տոնի առթիվ Իրանի հոգևոր առաջնորդը «հեղափոխական» համաներում է հայտարարել: Իսլամական Իրանն առաջին անգամ ներել է ծանր հանացագործությունների մեջ մեղադրվածներին, ցմահ դատապարտյալներին` բացառությամբ որոշ դեպքերի, երբ խոսքն ազգային անվտանգությանն է վերաբերել:

Այնինչ աշխարհում Քրիստոնեությունն առաջինը պետական  կրոն ճանաչած Հայաստանն իր անկախության 20 տարիներին որևէ անդրադարձ չի կատարել մահապատժացմահականներին /ինչ էլ բառ ստացվեց.../ Եթե հիմա Ձեզանից մեկը հիշի նախագահ Քոչարյանի «ներումը» /որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման/ ու ասի, որ ներման նախադեպ ունենք, ես էլ մատնացույց կանեմ իմ փաստաբանների կողմից արդեն ՄԻԵԴ գնացող հայցը, որտեղ վիճարկվում է հենց Ռ.Քոչարյանի «ներման» հրամանագրի  իրավաչափությունը: Դա ներում չէր, այլ պատժի նշանակում, սա բազմաթիվ փորձագետների կարծիքն է: Ինչևէ, այս գործը թողնենք բանիմաց իրավաբաններին ու սպասենք ԵԴ որոշմանը:

Իմ քրեական գործի Չվերաբացման մասին

Հուլիսի 20-ին տպագրվեց իմ հերթական հոդվածը «Ողբերգության իրական դրդապատճառի մասին գիտեն բոլորը» վերանգրով: Հոդվածում վեր հանված հանգամանքներն իմ փաստաբանի կողմից ներկայացվել էին ՀՀ գլխավոր դատախազություն: Բացի այդ, իմ շահերի ներկայացուցիչը 1996 թ-ի ողբերգական դեպքից 16 տարի անց քրեական գործում հայտնաբերել էր քննչական գործողությունների կեղծիքները բացահայտող ապացույցներ: Մասնավորապես, իրեղեն ապացույցների գրանցման ժամանակ փաստաթղթերի տակ դրված էին հորինված ընթերականների ստորագրություններ: Ձեռք բերված բոլոր նոր հանգամանքները`ապացույցներով ներկայացվեցին Վճռաբեկ դատարան, ապա և գլխավոր դատախազություն:

Եվ... Պատկերացնում եք` դրանք բավարար հիմք չհամարվեցին գործի վերաբացման համար: Մինչդեռ չեմ դադարի կրկնել, որ 17 տարի առաջ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինն է հիմք դարձել ինձ մահապատժի դատապարտելու համար: Մեկ ցուցմունք, և ոչ մի ծանրակշիռ, անհերքելի ապացույց: Այնինչ գործի վերանայման խնդրանքով իմ ընտանիքի ու իմ բոլոր դիմումների պատասխանները ստացվում էին հենց դատախազությունից, թե անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:

Դրանք ներկայացվեցին, բայց գործի վերաբացում տեղի չունեցավ: Դատական համակարգը, զույգ ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, բացառում է դատական սխալի հավանականությունը: Իսկ այն ընդունելը ոչ թե իրավաբանության, այլ կամքի ու մտածողության հարց է:

Անցած օրը ռադիոյով լսում էի 27 տարի ամերիկյան բանտում անցկացրած ու իր գործի վերաբացման համար պայքարող մի մարդու մասին, ով արդարացման դատավճռով ազատություն ստացավ ԱՄՆ-ում: ԴՆԹ թեսթը ցույց տվեց, որ ամերիկյան արդարադատությունը 27 տարի առաջ սխալվել էր: Իսկ Դուք ասում եք`չի կարող պատահել:

Ռադիոյով լսեցի նաև փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռուբեն Ռշտունուն, ով հայտարարեց` մեր` հայաստանյան բանտերում մարդկանց 1/3-ը սխալ դատված են. կամ չափազանցված պատիժ են կրում կամ անմեղ են: Սա պրոֆեսիոնալի տեսակետ է: Ես նույնը ներսից եմ տեսնում: Իսկ ներսում դեռ պայքարել է պետք...

Բանտում չչարանալն արդեն ձեռքբերում է 

Հարազատներս միշտ փորձում են ժամանակակից աշխարհի հետ ինձ համընթաց պահել, ուղարկում են ամսագրեր, մամուլից քաղվածքներ: Հրապարակումներից մեկում կարդացի բրիտանական բանտի վերականգնողական ծրագրերի մասին: Առաջին զգացողությունս` հիացմունք գումարած զարմանք: Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվածները ունեն համակարգիչներ, աշխատում են, սովորում` գումար կուտակում իրենց հաշվեհամարներին, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դեպքում ֆինանսական անկախություն ունենան, ունեն նույնիսկ երկարատև արձակուրդների համակարգ, ռեժիմների փոփոխման լավ մշակված ծրագիր:

Իսկ հիմա Հայաստան: Օրեր առաջ նամակ գրեցի ԱՆ Հրայր Թովմասյանին` խնդրելով առանց ինտերնետի հնարավորության համակարգիչ թույլատրել, քանի որ խմբագրում ու լրացնում եմ իմ երկրորդ գիրքը: Սակայն պատասխան ստացա, որտեղ նշված էր. «Կալանավորված անձանց և դատապարտյալներին չի թույլատրվում օգտվել համակարգչից»: Մինչդեռ լուրերով ճոխ-ճոխ ցույց են տալիս, որ այսինչ ՔԿՀ-ում բացվել է համակարգչային լսարան: Ստացվում է, որ այս ամենը բուտաֆորիա՞ է:

Ինչ վերաբերում է ուսմանը, ապա գրել եմ, որ պատանեկան տարիներից երազել եմ իրավաբանի մասնագիտության մասին: Երբեք ուշ չէ սովորել, սակայն առանց մեկ դրամ աշխատելու ցմահ դատապարտված անձը ինչպե՞ս կարող է բուհում սովորել: Դարձյալ գրեցի Արդարադատության նախարարություն` առաջարկելով որևէ դոնոր կազմակերպության հետ մշակել համատեղ ծրագիր, որպեսզի տասնհինգ տարի պատիժը կրող, հետևաբար հինգ տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն ունեցող ցմահ դատապարտյալների համար զեղչային պայմաններով ուսումնառության հնարավորություն ստեղծվի: Սակայն պատասխանը հետևյալն էր. «ԱՆ բավարար ֆինանսական միջոցներ չունի նման ծրագիր իրականացնելու համար»:

Մեկ օր էլ չէր անցել` իմացա, որ ԵՄ-ն դատաիրավական բարեփոխումների ծրագրի համար հատկացրել է 60 մլն դոլար: Հետաքրքիր է` դատապարտյալների վերականգնողական ծրագրերի իրականացման համար գումարներ կգտնվե՞ն այդ  60 մլն-ից...

«Նուբարաշենի» բանտից` Մհեր Ենոքյան

Հ.Գ. Հիմա ես մենակ չեմ, տեսնում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, անտարբերությանը ո՛չ ասող մարդիկ համախմբվում են մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ: Կա արդարության պահանջ: Ու միասին, վստահ եմ, շատ անելիք կա մինչև որ Մարդը Մարդու նկատմամբ անտարբեր չմնա:  

Մեկնաբանություններ (10)

Ed
Es gordz@ indz chi zarmatsnum. Sumgayiti kotoradzits heto, mardaspan adrbejantsinnerin herdov azat ein ardzakum. 1989-i Ogostosin, hay vostikanner@ sovetakan banaki ughktsutyamb, aysorva fransyakan haraparki motakayqum sksetsin hay aktivistneri dzerbakalel. Ayd orerin Azatutyan hraparak mtnel@ argelvum er. Khorhrdayin zorqer@ bolor yerlqer@ pakel ein. --Dzerpakalvadzneri tvum nayev yes ei. Ayan jamanak, 3 hogu 300-akan rubli kasharq talov azatvetsi. Andznakan shah hetapndogh hay vostikanner@ u ishkhanavorner@ patrast en bolorin u amen inch vajarelu.
Տիգրան
Իսկ իրավական ոչ մի ձեւ չկա Եվրադատարան դիմելու էս գործով, իրավաբանները ինչ են ասում:
Արմեն
Էս տղանա արդեն իր պատիժը կրել է, պետք ազատել բանտից
Zara
Հարգելի Տիգրան, Մհերը վիճարկում է Նախաքահ Քոչարյանի 2003 թ-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Այդ գործն արդեն գնում է Եվրոդատարան: Ըստ Մհերի փաստաբանների, նախագահն ուներ ներում շնորհելու, բայց նոր պատիժ նշանակելը բացառապես դատարանի ֆունկցիան է: Այսինքն 2003 -ի ներման պարագայում պիտի գործեր 15-20 տարվա միջակայքում նշանակվելիք պատիժը:
Ստվեր
Մհերի գործի վերանայումը մեր իշխանություն կոչվածի պատվի հարցն է... Ուժեղ է նա, ով ընդունում է իր սխալները...
Gayane
Պարոն    Նախագահ,  շարժվելու է   արդյոք   ձեր  գութը,   հանեք   այս  մարդկանց   գերեզմանից, արդարության   կողմն   անցեք:ETE ANGAM MEXAVOR EN; APA INCHU PETQ E KJANQOV HATUCEN. MI VERCREQ NRANCIC ASTCO TVAC KJANQ@; ETE ANGAM NRANQ URISHI KJANQN EN VERCREL; DZEZ ASTCO TEX MI DREQ; CHE VOR MI OR ASTCO DATASTANI ARAJ EQ KANGNELU. HNARAVORUTJUN TVEQ MARDKANC GORCER@ VERANAJELU; DA GUCE DZER KLINI HETO ERKQUM........Nereceq,hajeren taratesak chunem, tar-ar-tar ajl hodvacneric em tpum:
GGGGGGGG
HAVATA ASTCO ARDARUTYAN@ MHER; ES HAVATACAC EM ASTVAC QEZ HAMAR AZATUTYAN DUR@ KBACI! ES EL HIMA NEX VICHAKI MEJ EM ;BAJC AMEN ASTCO ARAVOT AXOTUM EM ANMEX KAM AVEL DATAPARTVACNERI HAMAR: ES IM KJANQN APRUM EM HARABERAKAN AZATUTYAN MEJ(AJSPES ASAC DRSUM); U HUJS UNEM VOR ASTVAC ARAJ DZES KOGNI; HETO INZ.
Zara
Հարգելիներս, Մհերը կարդում է Ձեր բոլորի արձագանքները, այդ ամենը ուղարկվում է իրեն, ուրախ է նման գրառումների, բարի խոսքերի ու ցանկությունների համար: Ինքն էլ է հավատում, որ ամեն բան Աստծո կամքով լավ կլինի: Շատ է ուզում իրավագիտություն սովորել: Այս տարիներին ձեռքբերած իր պրակտիկ գիտելիքներով, կարծում եմ, լավ փաստաբան կդառնա........
Arturo
A astvaci anun mek ta eli, mera aselov hetambac baner mek asi. Huisyd ku vra dir, inch astvac ai harif.
Karo
Ughaki karelie apshel u apsosal, vor AN hargeli Nakharar aidqan zurke petakanamet mtatsoghutyunits. Yev na HH Karavarutyan vorosh chapov aispes asats arajadem mtatsoghutyun unetsogh andamnerits mekne hamarvum. Hargeli Nakharar, bolor verlutsutyunner tsuytsen talis, vor nuinisk skhal datapartvatsnerits shater mer bantayin paymanneri patcharov darnumen hantsagorts yev hetagayum darnum iskapes chariq hasarakutyan yev petutyan hamar. Bantarkyalnerin hamakargich tramadrel (yev inchu nuinisk voch intenetin miatsvats? verjin hashvov datapartyalner yevs teghekatvutyun stanalu iravunq unen), yev usumnakan tsragrerum yndgrkel chi toghni vor mardik hogebanutyamb hantsagorts darnan, el chem asum shat hantsagortsner kpokhven yev hetagayum kveradarnan normal kianqi. Ainpes vor aid barepokhumneri grantnerits kam varkayin tsragreits mi poqr masnel karelie iskapes ardyunavet yev i barorutyun petutyan tsakhsel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter