Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սամվել Խարազյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սամվել Խարազյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի
6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել