Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն դանակահարած կնոջը
Օգոստոսի 30-ին, ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված 43-ամյա տղամարդը մահացել է։
ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։
28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել