Քննարկվել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
Նախօրեին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա.Անտոնովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:
Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել