HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չափաքանակից ավել որս անելու համար ԲԸՏՄ-ն 2 որսորդական հրացան է առգրավել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ Վայոց ձորի մարզում արձանագրվել է որսի սահմանված կանոնների խախտման 2 դեպք։

«Օգոստոսի 29-ին Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է Հ․Ս․-ի կողմից թույլատրված չափաքանակից ավել որսված լոր տեսակի 6 թռչուն։

Օգոստոսի 30-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108-րդ կմ Արենի-Եղեգնաձոր հատվածում ստուգման ենթարկված Հ․Կ․-ի վարած «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չափաքանակից ավել որսված թխակապույտ աղավնու նմանվող 1 թռչուն։

Ապօրինի որսված թռչուններն ու որսագողության գործիք հանդիսացող 1 երկփողանի 12տմ  և 1 մեկ փողանի 16տմ որսորդական զենքերն առգրավվել են։  

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Որսագողության գործիք հանդիսացող որսորդական զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter