Լիոնել Մեսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին ավարտում է միջազգային կարիերան։ Այս մասին աշխարհահռչակ ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում արած հայտարարությամբ:
39-ամյա ֆուտբոլիստը, որը ներկայումս հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», Արգենտինայի հավաքականում իր նորամուտը նշել էր 2005 թվականին։ Անցկացրած 207 հանդիպումներում նա խփել է 125 գոլ:
Մեսին Արգենտինայի ընտրանու հետ 2022 թվականին դարձավ Աշխարհի չեմպիոն, երկու անգամ (2014 և 2026 թվականներին) նվաճեց Աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը, հաղթեց Ամերիկայի գավաթը 2021 և 2024 թվականներին:
Իր հայտարարության մեջ Մեսին նշել է, որ որոշումը բարդ ու ցավոտ է եղել, բայց հեռանալու ճիշտ պահն է:
«Ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ես այլևս ոչինչ չունեմ տալու, և բացի այդ, կան հիանալի երիտասարդ խաղացողներ, որոնք արժանի են այստեղ լինելուն»,- գրել է արգենտինացին։
Մեսին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ընտանիքին, մարզիչներին և թիմակիցներին տարիների աջակցության համար:
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը հրաժեշտի տեքստում նշել է, որ այն գրել էր դեռևս հուլիսի 21-ին՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից երկու օր անց: Նախորդ ամիս հոր՝ Խորխե Մեսիի մահը վերջնականապես համոզել է իրեն հրապարակել հայտարարությունը և ավարտել կարիերան ազգային թիմում:
Լուսանկարը՝ David Ramos / FIFA / Getty
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել