Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:
Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:
Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել