Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարը
Ձերբակալվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ Նրան տեղափոխում են Երևան՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ա. Աղաբաբյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Ձերբակալման մասին լուրը «Հետքին» հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։
Լուսանկարը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել