HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ (11/08/2012)

Սեդա Մավյանը (ՍՄ) «Նուվել դ’Արմենի Մագազին» -ի թղթակիցն է ՀայաստանումՆուվել դ’Արմենի Մագազինը» հայկական ամենամսյա ամսագիր է, որը լույս է տեսնում Փարիզում, ֆրանսերեն: Նա Ռուբեն Հայրապետյանին (ՌՀ) հանդիպել է Ավանում , 2012-ի օգոսոսի 11-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ գտնվող հանրային լողավազանի մոտ՝ «Հարսնաքար» հյուրանոց-ռեստորանի հետևում, որտեղ տեղի է ունեցել հունիսի 17-ի ողբերգությունը:

Հարցազրույցը տևել է մոտ չորս ժամ, որի մեծ մասը ձայնագրվել է: Այս բացառիկ հարցազրույցի մի մասը ֆրանսիական թարգմանությամբ տպագրվել է «Նուվել դ’Արմենի Մագազին»-ի վերջին համարում (n188, սեպտեմբեր 2012): Հաշվի առնելով այս հարցազրույցի բացառիկ բնույթը, «Նուվել դ’Արմենին» որոշեց այն վերաարձանագրել հայերեն և ամբողջությամբ հրապարակել իր կայքում՝ հայախոս և, մասնավորապես, հայաստանցի ընթերցողի համար՝ հայկական լրատվամիջոցներին կատարյալ ազատություն ընձեռելով վերատպելու հարցազրույցի այս կամ այն հատվածը, որպեսզի այն հնարավորինս լայն արձագանք ստանա:

Բացի այդ, Սեդա Մավյանն հույս ունի, որ ընթերցողների արձագանքներն այս հրապարակմանը հնարավորություն կտան ամբողջացնելու և /կամ շտկումներ մտցնելու Ռուբեն Հայրապետյանի՝ մեզ հայտնի կենսագրության մեջ: Նա նաև հույս ունի իր համեստ ներդրումն ունենալ Ավետյանի սպանության որոշ հանգամանքների լուսաբանման գործում:

ՍՄ- Սկսենք սկզբից: Դուք ի՞նչ միջավայրում եք ծնվել և մեծացել:

ՌՀ- Ես ծնվել եմ սոցիալապես ապահով ընտանիքում: Խորհրդային տարիներին, 1970-ականներից սկսած, հայրս երկու ռեստորան էր ղեկավարում: Մեկը գտնվում էր Աճառյան փողոցի ծայրին, իր ժամանակին շատ լավ ռեստորան էր, Երևանի լավագույն ռեստորաններից մեկը, իսկ մյուսը Նորքի զանգվածում էր՝ հիվանդանոցի կողքին, կոչվում էր «Գրիլ բար»: Հայրս դրանք զրոյից էր կառուցել և դրանց տնօրենն էր:

ՍՄ - Ձեր հայրը որտեղի՞ց էր ձեռք բերել այդ երկու ռեստորանը կառուցելու միջոցները:

ՌՀ- 1970-ին ես յոթ տարեկան էի: Պիտի նրան հարցնեք: Ես գիտեմ, որ 1970-ից առաջ, հայրս բեռնափոխադրման ոլորտում է աշխատել, ինչը բավականին շահութաբեր ոլորտ էր: Մեծ մեքենաներով Հայաստանից արտահանում էին սննդամթերք ու քարեր: Մայրս չէր աշխատում: Տնային տնտեսուհի էր:

ՍՄ- Ձեր ընտանիքի արմատները որտեղի՞ց են:

ՌՀ - Մենք Ավանից ենք: Ավանցիների մի մասը Խոյից (Իրան) է տեղափոխվել այստեղ: Ես փորձեցի ուսումնասիրել, բայց չկարողացա պարզել՝ հորս ընտանիքը տեղացի՞ է եղել, թե՞ Խոյից է տեղափոխվել: Ամեն դեպքում ավանցիները Խոյի բարբառով են խոսում: Մայրս Աբովյանի մոտերքում գտնվող Ակունք գյուղից է:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Մեկնաբանություններ (17)

karen
Հարգեցի Նեմեցին , կարգին մարդա, ուղղակի էդ հաստավիզներին պետքա էդքան էրես չտար
GB
«Ես ծնվել եմ սոցիալապես ապահովված ընտանիքում, 1970 - ականներին:« ... Այո, 70 - ականներին ՊԱԿ- ը եղել է հասարակ մարդկանց գագաթին, կաշառելու համար, դուք դեռ շարունակվում եք նույն աղբը Հայաստանում, նույն հին գողերը մի նոր դեմքերով:
Ara Manoogian
The complete English translation of this interview is available at http://www.thetruthmustbetold.com/2012/09/14/nemets-rubo-interview/
Ara Manoogian
The complete English translation of this interview is available at http://www.thetruthmustbetold.com/2012/09/14/nemets-rubo-interview/
Annonymous
Why interview this animal? Why not interview the family members of the man his bodyguards beat to death? Our priorities are twisted and then we wonder why our society can't progress at a more normal pace/
GAGIK
David ուղղակի թղթակցի վռիպումն ե եղել...ասելով որ պատերազմում կռվել է Նեմեցը ինկատի ե ունեցել կոմպի վրայի կռիվ-կռիվ խաղերը,,,ասում են վատ էլ չի խաղացել ))))
SAMO
Patmutun@ krknvum a NEMECI hamar motenum a 1945 tvi mayis@
Սամվել
խիզախ Սեդա դու փայլեցիր ոչ միայն լրագրողական այլեւ ավելի շատ հետաքննողական փայլուն ունակություններով
David
menak chimacanq wortegh ev um het, isk amenakarevor@ inchi hamar e krvel paterazmum
Am
Wow
Մլեհ
Նեմեցի կարապի երգը http://armtimes.com/36093 Նիկոլ Փաշինյան Կրակով, Լեհաստան
Մլեհ
Դավիթ Սանասարյան. «Ռուբեն Հայրապետյանը թող տեղ եւ ժամ ասի՝ ես անձամբ կգնամ ու կասեմ, թե ինչի համար է ինքը մարդասպան» http://www.aravot.am/2012/09/10/107920/
GAGIK
ԻՆՉ ԵՔ ՏՂՈՒՆ ՎՐԱ ՔՇԵԼ>>>ԳԼԽԱՎՈՐԸ ԴԻՊԼՈՄ ՈՒՆԻ ՈՒ ՓՈՂ ,ՄՆԱՑԱՑԸ ԿԱՌՆԻ
GEGHAM
PARZVEC VOR SA EV SRA NMANNER@ XELK EL CHUNEN,,,DURS E GALI INCHIN HASEL EN KRIMINALI MIJOCOV E EXEL
ՀԱՅ
Հոգեւարքի մեջա...Էս նեմեցի շրջապատում իրենց լավ կամեցող որեւէ մեկը չկա, որ օգնի սրան բերանը չբացել...
GALUST
ՏՂԵՆ ՇՈՂՈՒԼԻՑ ԸՆԿԵԼ Է..............
o-lah-lah
Երբեմն լռելը ավելի ճիշտ է, քան խոսելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter