HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանը ժամանակների հատումներում (վիդեո)

Շուշան Օհանյան

Եթե ոչ վաղ անցյալում Գորիս այցելող հյուրերի զբոսացանկում իր արժանի տեղն ուներ Ակսել Բակունցի անվան տուն-թանագարանը, ապա այսօր իրավիճակն այլ է: «Այս տարի այցելուների հոսք զգալիորեն նվազել է, փորձել ենք պարզել դրա պատճառը և եկել ենք այն եզրահանգման, որ հիմնականում դրան նպաստել է զբոսաշրջային նոր երթուղիների գոյությունը: Խոսքը վերաբերում է և' Տաթևի ճոպանուղուն, և' Խնձորեսկի ճոճվող կամրջին: Քաղաք մտնող բոլոր զբոսաշրջինկները մեծամասամբ նախընտրում են այդ ուղղությունները»,-նշում է Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը:

Այցելուների քանակը ավելացնելու համար նախատեսվում է Արցախյան խճուղու վրա մեծադիր գովազդ պատրաստել' Բակունցի դիմապատկերով և ուղորդող սլաքով' դեպի տուն-թանգարան: «Վստահ եմ, որ դա նույնպես զգալի հոսք կապահովի. բացառված չէ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդհանրապես իրազեկված չեն Բակունցի անվան տուն-թանգարանի մասին»,-նկատում է պարոն Սարգսյանը:

Կատարվող նորոգման աշխատանքները ևս մեկ միջոց են գրավելու այցելուներին. արտաքին տեսքը, այս պարագայում էլ, շատ կարևոր է:

Թանգարանում կատարված ու կատարվող աշխատանքները հիմնականում ֆինանսավորվում են կառավարության կողմից, առկա է նաև Սյունիք մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետ Նլեսոն Ոսկանյանի մշտական աջակցությունը:

«Պատրաստվում ենք սեպտեմբեր ամսվա վերջին կայանալիք «Բակունցյան օրերին»: Թանգարանն ինչպես միշտ յուրօրինակ միջոցառումներով է հանդես գալիս, նախատեսել ենք այդ օրերին ներկայացնել, քննարկել Բակունցի ժամանակաշրջանի Գորիսը: Կփորձենք բակունցյան թեմաներով մանրապատումներ, թատերկանացված փոքրիկ դրվագներ ներկայացնել մեր հյուրերին»,-պլանների մասին խոսելիս նշեց տուն-թանգարանի վարիչը:

Պարոն Սարսգսյանը առանձնակի ակնածանքով խոսեց Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի գրականաության և հայոց լեզվի ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի մասին, ով այս միջոցառումների կազմակերպման ակտիվ աջակիցն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter