HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութեր, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 07:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվել են չնախատեսված խուզարկություններ:

«Խուզարկությունների արդյունքում տարբեր խցերի թաքստոցներից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 18 այլ պարագաներ, առանց համապատասխան գրառումների 11 տարբեր գույնի դեղահաբ, ընդհանուր 3 գրամ քաշով թմրանյութի նմանվող զանգվածներ, թափանցիկ հեղուկով լցված 2 և ծխեցրած հետքերով 1 ապակյա սրվակ, 1 ներարկիչ, լարով 2 և անլար 1 ականջակալ, 1 wi-fi սարք, ինքնաշեն 2 պարան, որոնցից մեկը՝ մետաղական կեռով և սև պարկով, ինչպես նաև արգելված այլ իրեր և ինքնաշեն առարկաներ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` իրավական գնահատական տալու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter