Քրիստինա Թաթարյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վարչապետի որոշմամբ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում: Նա համակարգելու է արտաքին կապերի, սփյուռքի, երիտասարդության և ռազմավարական ծրագրերի ոլորտները:
Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականի հունիսի 28-ին Ուկրաինայում՝ Կիևում։
Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։
Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։
2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։
2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ատենախոսության շրջանակում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործության և լեզվական շերտերը։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ կատարելով ստեղծագործության դրամատիկական ադապտացիա՝ քննադատական մեկնաբանությամբ։
Քրիստինա Թաթարյանն ունի մասնավոր, միջազգային և հանրային ոլորտներում աշխատանքային փորձ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին «Ernst & Young» (EY) ընկերությունում։
2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։
2019-2020 թթ. աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ՝ ներգրավվելով պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։
2021-2024 թթ. եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։
2022-2026 թթ. որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ» ընկերությունում։
Տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերեին և իսպաներենին։
Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել