HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենը դրույքաչափերը գերազանցող աշխատավարձեր է սահմանել

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Ա.-ն, 2001 թվականի մարտի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր կողմից կազմված հրամաններով, ինչպես իր, այնպես էլ ՀՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների համար սահմանել է դրույքաչափերը գերազանցող աշխատավարձեր։ 

Ն.Ա.-ի ապօրինի գործողություններով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, մասնավորապես՝ խաթարվել է համայնքի բնականոն գործունեությունը՝ զրկելով նշված դրամական միջոցներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9 մլն 784 հզր 341 դրամի գույքային վնաս։

Նախաքննության փուլում Ն.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter