ՃՏՊ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. կա 5 զոհ
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։
«Բախվել են «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։
Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել