HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր, որտեղ հերթապահություն են իրականացնում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

«Ընդգծելով պահեստազորայինների պատրաստության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են:

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա գտնվող ամրացված շրջանի և ինժեներական նոր լուծումներով կառուցվող ջոկի դիրքի շինհրապարակներում՝ փաստելով, որ ինժեներական ու դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter