HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։ Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։

Գործարանը վաճառվել է գնահատված արժեքից 4 միլիարդ դրամով պակաս գնով։ Բանկը այս տարվա մարտին էր գործարանը աճուրդով վաճառելու մասին հայտարարել։ Աճուրդի էր հանվել 44 առանձին գույք՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ: Աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն այն գնել է 11 միլիարդ 101 միլիոն դրամով։

Հրազդանի ցեմենտի գործարանն արտադրության ակտիվ փուլում ունեցել է մոտ 1500 աշխատակից, սակայն վերջին տարիներին այն չէր աշխատում։ Նախկին սեփականատերը գործարար Վիտալի Գրիգորյանցն էր։ Նրան էր նաև պատկանում «Հայբիզնեսբանկը» (ներկայիս «ԱՄԻՕ» բանկը), որի մի մասը դարձել է պետական սեփականություն։

Հրազդանի ցեմենտի գործարանի շահագործման հարցը նախորդ տարի աշխատանքային կարգով քննարկվել է Ազգային ժողովում։ Քննարկման նախաձեռնող, ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն այդ օրը մասնակիցներին տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում արված դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն վարչապետին: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ պատգամավորը շեշտել է, որ «Հրազդանի ցեմենտ» գործարանի փակմամբ անուղղակի մենաշնորհային հստակ միջավայր է ստեղծվում «Արարատցեմենտ» գործարանի համար (պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընկերությանը): Նրա խոսքով՝ թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքականապես իշխող քաղաքական ուժը դեմ է նման գործելաոճին:

Լուսանկարը՝ «Hrazdan Cement Corporation»-ի ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter