Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
«Որպես կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ նախորդող 8 տարիներին բավականին հաջող համագործակցել ենք Կառավարության անդամների մեր գործընկերների հետ: Եվ այժմ, ստանձնելով կոմիտեի նախագահի պաշտոնը, պատրաստակամ եմ նույն հաջողությամբ, եռանդով ջանքերս ներդնել ՀՀ բարօրության և անվտանգության բարձրացման նպատակով»,- Կառավարության նիստում ասել է Խաչիկյանը:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վարչապետի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանը ազատվել էր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել