Աշխատանքային խորհրդակցություն ԱԺ-ում
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 35 հարց եւ 16 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 26 հարց եւ 15 միջազգային պայմանագիր:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել