HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմոցային արտադրանքի արտահանման համար սեպտեմբերին ևս փոխհատուցում կտրամադրվի

Հայաստանի տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը սեպտեմբեր ամսին ևս տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

«Միջոցառման շրջանակում փոխհատուցվող ապրանքների մասով ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 4506 տոննա պղպեղ, 4041 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 408․6 տոննա ելակ, շուրջ 10․0 մլն հատ և 102․7 տոննա ծաղիկ, որից օգոստոս ամսին արտահանվել է շուրջ 2737 տոննա պղպեղ, 2888 տոննա լոլիկ, 0.3 տոննա սմբուկ, 146 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 36 տոննա ծաղիկ։

Հունիս-օգոստոս ամիսներին ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ծաղիկներ են արտահանվել 28, միրգ՝ 24, իսկ բանջարեղեն՝ 16 երկիր։ Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև սեպտեմբեր ամսվա համար։

Միջոցառման շրջանակներում փոխհատուցվող ապրանքների ցանկում ծաղիկի արտահանման համար սահմանվել է 50 դրամ ցանկացած երկիր արտահանելու համար։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 200 տոննա ելակ, շուրջ 3850 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։

Որոշմամբ առաջարկվում է՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝

1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ․
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ․
3) չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
4) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ․
5) պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ․
6) սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ․
7) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter