HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին ներկայացվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետին են ներկայացվել կատարված և ընթացիկ աշխատանքները։ Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան։

Երկրի ղեկավարը շրջել է համաժողովի ընթացքում անցկացվելիք քննարկումների և միջոցառումների սրահներով, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Տե՛ս նաև.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter