HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրությունների ընթացքը՝ Լոռիում

Լոռու մարզպետարանի շենքում տեղակայված թիվ 31ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Նելսոն Մամուլյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում ընտրատարածքի 31 համայնքների 50 տեղամասերում, որոնցից 26 համայնքներում ընտրվում են համայնքի ղեկավարներ, 29 համայնքներում ` ավագանիններ: Նելսոն Մամուլյան ասաց, որ մինչև ժամ 18:00-ն  ընտրատարածքային հանձնաժողովին թեկնածուներից գրավոր բողոքներ չեն ներկայացվել:  

Բանավոր բողոքի ահազանգ եղել է Աքորի համայնքի 31/1 տեղամասից `ընտրողների  կուտակումների հետ կապված: Ըստ վերջինիս՝  տեղամասային հանձնաժողովներից  հարցումներ են արվել ՀՀ ընտրական օրենսգրքի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար:

Նելսոն Մամուլյանը նաև հայտնեց, որ 17:00-ի դրությամբ 31 ընտրատարածքի 50 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է 17 672 ընտրող:  Ընտրություններին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Աքորի համայնքում: Այստեղ  ժամը 17:-ի դրությամբ տեղամասի 1937 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1030 ընտրող, Դսեղում 1764 ընտրողներից ընտրություններին մասնակցել է  1100 -ը:

Ընտրություններին մեծ ակտիվություն են ցուցաբերել նաև Ճոճկան, Թեղուտ, Մարց և   Հաղպատ գյուղերի ընտրողները: Շնողի 1432 ընտրողներից ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է  850 ընտրող: Ախթալայում, որտեղ ընտրական  կրքերը բավականին լարված են, 3 տեղամասերում ընտրություններին մասնակցել է 1196 ընտրող:

Ընտրություններին ցածր ակտիվություն են դրսևորել Եղեգնուտ, Լերմոնտովո,  Լորուտ, Վահագնի, Մարգահովիտ գյուղերի ընտրողները: Նախկին ընտրությունների  համեմատ ընտրողների մասնակցությունը ցածր է  նաև Ալավերդու 15 ընտրատեղամասերում, որտեղ ընտրվում են միայն ավագանու անդամներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter