HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կատարի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Ընդգծվել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական խորացումն ու փոխայցերի կարևորությունը։

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter