HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, քրեական վարույթով անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում քրեական հետապնդումներ չեն հարուցել, ինչպես նաև ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով՝ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (1)

Ռոբերտ Գասպարյան
Ես ձեզ շատեմ գրել չեք պատասխանում ես Կապանի բնակիչ եմ հեռ 094531470 2025 թ հուլիսի 1 ժամը 12 00 Կապանի թունելի առաջ դեպի Կապան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար դեպի Կապան տանող ավտոճանապարհին ես շտապ օգնության մեքենայով տեղափոխվել եմ Կապանի բուժ կենտրոն պարզվեց որ 4 կօղերս աչքս գլուխս խոր կտրված վերքով ոտքս 2 խաղոսկրի ջարդվածք բուժում չի տրամադրվել պատճառը որ մեղավոր կողմը ազատվի պատասխանատվությունից գործը փակելեն 15 օր դիմելուց հետո գործը բացվելէ պարզվեց որ մեղավոր կողմը Կապանի քաղաքապետի շինարարական ընկերության նիվան է քննիչը 1 տարի է ձգձգումե գործը ամբողջ փաստերը ջնջումեն խեղեվածե կեղծիքներով հիմա բանավոր գործը փակում են դատախազությունը փոխարեն վերահսկի ոչմի միջոց չի ձեռնարկել հավասար պայմաններով լուծելու գործը պետքե գնա դատաիրավական դաշտ արդարության համար չի գնում այսքանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter