HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի: Վճռով՝ անվավեր էր ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 29-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter