HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից հաղորդում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը։

«Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գործող ատամնաբուժական կենտրոն:

Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում դատապարտյալը ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից: Մուտք գործելուց առաջ ծառայողները, օրենքով սահմանված կարգով, իրականացրել են ակնադիտական զննություն, ինչի արդյունքում զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել են սպիտակ, կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով:

Փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 4.9 գրամ քաշով, իսկ մյուսում՝ սպիտակ, բյուրեղանման զանգված՝ 1.9 գրամ քաշով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter