HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահին

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցության շարունակականության, ինչպես նաև Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում փոխգործակցության հետևողական զարգացման հարցում խորհրդարանական հարթակի կարևորությունը։

Նախարար Միրզոյանը և Լատվիայի Սաեյմայի նախագահն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին։ Ի թիվս այլ ուղղությունների, կարևորվել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով առկա մեխանիզմների լավագույնս իրացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դինամիկ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների շուրջ։ «Խաղաղության հաստատումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման աննախադեպ հնարավորություններ է ստեղծել, և Հայաստանն առավելագույնս ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների ցանկի զարգացման և այդ հնարավորությունների արդյունավետ իրացման ուղղությամբ»,- նշել է նախարար Միրզոյանը։ 

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter