5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության փուլում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):
Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել