Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5, Սյունիքում՝ 10-12 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել