Գիտակցության չգալով` մահացել է
Այսօր՝ ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:
Պարզվել է, որ դրանից մոտավորապես 10 րոպե առաջ 50-ամյա Յուրիկ Ավետիսյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Վանաձոր-Երևան ճանապարհի 120-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ,գիտակցության չգալով, մահացել է:
«Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել