HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նախագահին փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter