HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հիմնված պատմականորեն ձևավորված սերտ կապերի, փոխադարձ վստահության և ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter