HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալխաս Ղազարյանն ընտրվել է ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։ Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Քվեարկության արդյունքում Ալխաս Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ելույթ ունենալով՝ Ալխաս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը՝ վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս բարձր պաշտոնը։

Հանձնաժողովը հաստատել է նաև իր աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ քաղաքացիների ընդունելությունները կկայանան յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 14։00-ից 16։00-ը՝ Բաղրամյան անցակետի 1-ին հարկի 1-ին սենյակում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter